Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Հայաստանն առաջնորդվում է ռևանշիստական մտածողությամբ»


«Հայաստանն առաջնորդվում է ռևանշիստական մտածողությամբ՝ փորձելով խուսափել հարաբերությունների կարգավորման իր պարտավորություններից», - այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանն ակտիվորեն էթնիկ ատելություն է քարոզում, նենգափոխում է փաստերը, մանիպուլացնում է էթնիկ հայերին և մտացածին պատմություններով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել և մերժել՝ «ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի ներքո երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG