Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է». Երևանում այսօր կկայանա Հայաստան-Խորվաթիա հանդիպումը


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզից Ալեքսանդր Պետրակովը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզից Ալեքսանդր Պետրակովը, արխիվ

Յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է. սա այսօր երեկոյան Երևանում կայանալիք Խորվաթիայի հետ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գնահատականն է:

«Թուրքիայի հետ խաղից առաջ տղաներին ձեռքս ցույց տվեցի՝ հինգ մատները, ասացի՝ մեզ հինգ եզրափակիչ է մնացել։ Առաջինն անցանք, հիմա հաջորդն է, պարտվում, դուրս ես մնում», ասաց հավաքական գլխավոր մարզիչը:

Նախորդ ուրբաթ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո, որն ավարտվեց 1-1 հաշվով, Հայաստանի ընտրանին խորվաթների հետ խաղին պատրաստվելու համար քիչ ժամանակ ուներ։ Հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում սա, ըստ էության, ամենակարևոր հանդիպումն է։ Եվ մասնագետները և հենց իրենք ֆուտբոլիստներն են ասում՝ խաղալու են աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ։

Մրցաշարային աղյսակում պարզ հաշվարկներն էլ ցույց են տալիս՝ Հայաստանին առնվազն ոչ ոքի է պետք:

«Ֆիզիկականը վերականգնելու ուղղությամբ աշխատում ենք։ Ինչի՞ հաշվին կարող ենք հաղթել Խորվաթիային, առաջին հերթին մենք Երևանում ենք խաղալու, մեր երկրպագուների համար, երկրորդը՝ տղաները մոտիվացիան, կարգապահությունն ու նվիրվածությունը», - նշեց Պետրակովը:

Եվրո 24-ի ընտրական փուլի առաջին 4 խաղերից հետո Հայաստանի ընտրանին այժմ 7 միավորով խմբում երրորդն է, նույնքան միավոր ունեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ խորվաթները։ 10 միավորով առաջատարը Թուրքիան է։ Խմբից դուրս կգան առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը։

Խորվաթիան Վազգեն Սարսգյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպման բացահայտ ֆավորիտն է։ Թիմն այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակով աշխարհի 6-րդ ուժեղագույն հավաքականն է։ Այստեղ համաշխարհային աստղեր են խաղում՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գլխավորությամբ։ Ընտրանիները մինչ այս մեկ անգամ են խաղացել, 2021-ին կայացած ընկերական հանդիպումը 1-1 էր ավարտվել:

«Մեր տրամադրությունը հիանալի է, սպասում ենք խաղին։ Չենք վախենում, անհանգստություն կա, որը ոչ դեպքում վախի չի վերածվի։ Շատ ուրախ եմ, որ այդպիսի ֆուտբոլիստների հետ խաղալու հնարավորություն ունեմ», - ասաց ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը:

Թուրքիայի հետ հանդիպմանը գոլային փոխանցում կատարած Նաիր Տիկնիզյանը նախախաղային ասուլիսին վստահեցրեց՝ այսօրվա համար ուժեր ունեն:

«Մեծ հաշվով հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չեն լինում, բոլորը թիմերը բավականին ուժեղ են, առավել ևս երբ խոսքը Խորվաթիայի մասին է, գուցե սա իմ ամենածանր խաղերից լինի։ Այս հավաքականի կազմը ուղղաղի տիեզերական է», - ընդգծեց ֆուտբոլիստը:

Խաղից առաջ Հայաստանի ընտանու հասցեին գովեստի խոսքեր է հնչեցրել խորթաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։ Մասնագետն ասել է՝ պետք է շատ լուրջ մոտենան հանդիպմանը, ու հույս հայտնել՝ որակավորման փուլի արդյունքում երկու թիմերը միասին կկարողանան Եվրո 24-ի ուղեգիր նվաճել։

XS
SM
MD
LG