Մատչելիության հղումներ

Աֆրիկյան միությունը դարձել է G20-ի մշտական անդամ. Նարենդրա Մոդիի


G20-ը նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի
G20-ը նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի

Աֆրիկյան միությունը դարձել է G20-ի մշտական անդամ, Նյու Դելիում գումարված G20-ի գագաթնաժողովում հայտնել է կառույցի ներկայիս նախագահող երկրի՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Մենք ողջունում ենք Աֆրիկյան միությանը որպես G20-ի մշտական անդամ և համոզված ենք, որ դրա ընդգրկումը զգալի ներդրում կապահովի մեր ժամանակների գլոբալ խնդիրների լուծման հարցում», - ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում:

G20-ը հիմա ունի 21 անդամ, ներառյալ Եվրամիությունը, որը միակ լիիրավ անդամ դաշինքն էր:

Խմբավորման անդամների թվում են նաև ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը:

G20-ին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը և համաշխարհային առևտրի ավելի քան 75 տոկոսը: G20-ի ընդհանուր տարածքում ապրում է մոլորակի բնակչության մոտ երկու երրորդը: Աֆրիկյան միությամբ, որի կազմում 55 պետություններ են, նշված թվերն էլ ավելի կաճեն:

XS
SM
MD
LG