Հայաստանի ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է ադրբեջանական ռազմական գերատեսչության պնդումը, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Այսօր ավելի վաղ Բաքուն պնդել էր, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը Երևանը որակել էր հերթական ապատեղեկատվություն: