Մատչելիության հղումներ

«Վագներ»-ի անդամները կմնան Բելառուսում. Ալեքսանդր Լուկաշենկո


«Վագներ» մասնավոր ռազմական խմբի անդամները, չնայած դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվանը, կմնան Բելառուսում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Վագներն» ապրել է, ապրում է և կապրի Բելառուսում, որքան էլ որ դա ինչ-որ մեկին դուր չի գալիս։ Պրիգոժինը և ես մշակել ենք համակարգ, թե ինչպես է «Վագները» տեղակայվելու այստեղ», - լրագրողներին այսօր ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ վագներականների տեղակայման վայրի փոփոխությունները տեղի են ունենում իրավիճակին համապատասխան։

Անդրադառնալով տիեզերքից արված լուսանկարներին, որոնցում երևում է վագներականների վրանների ապամոնտաժումը, Բելառուսի նախագահն արձագանքել է․ «Մենք հեռացնում ենք ավելորդ վրանները, այնքան շատ վրան անհրաժեշտ չէ: Այստեղ մնում է միայն միջուկը․ մեկն արձակուրդ է գնացել, մյուսը որոշել է ուրիշ տեղ ապրել, բայց բոլորի հեռախոսահամարները, հասցեները, գաղտնաբառերը, բոլորը հայտնի են։ Մի քանի օրում բոլորն այստեղ կլինեն, մինչև 10 հազար մարդ կհավաքվի։ Բայց հիմա նրանց այստեղ պահելու կարիք չկա»:

Լուկաշենկոն՝ վստահեցրել է, որ նրանք ոչ մի տեղ չեն փախչում և որքան որ պետք է կմնան և կաշխատեն Բելառուսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG