Մատչելիության հղումներ

Բելառուսի Մոգիլևի շրջանի մոտ գտնվող «Վագներ» -ի ճամբարն աստիճանաբար ապամոնտաժվում է


Բելառուսի Մոգիլևի շրջանի մոտ գտնվող «Վագներ» -ի ճամբարն աստիճանաբար ապամոնտաժվում է, արդեն իսկ վրանների մեկ երրորդը հանվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, որն ուսումնասիրել է օգոստոսի 23-ից ստացված արբանյակային լուսանկարները։

Ընդ որում՝ ճամբարի տարածքը սկսել է նվազել Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարից շատ ավելի վաղ, որում ենթադրաբար զոհվել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը:

Բելառուսում «Վագներ»-ի ճամբարը հիմնվել է հունիսի վերջին՝ Պրիգոժինի ապստամբությունից հետո, երբ վարձկանները մեկնել են Բելառուս։ Վրանների ապամոնտաժման գործընթացը, ըստ հրապարակման, սկսվել է օգոստոսի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG