Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը


Կարևոր նշանակություն ունի գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ծաղկաձորում տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի վարչապետները:

Ընդգծելով, որ նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները, Հայաստանի վարչապետն ասել է. «ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է: Իրապես տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության իրականացման վրա: Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Նախագծի շուրջ առկա է դրական մթնոլորտ, բայց կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական»:

Փաշինյանն նշել է նաև, որ «տեսնում ենք որոշակի ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ նաև այլ երկրներ են շահագրգիռ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG