Օգոստոսի 23-ի առավոտյան Արցախից «Լաչին» անցակետով Հայաստան է տեղափոխվել 100 մարդ։
«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը, հաղորդում է, որ նրանք Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած էթնիկ հայեր են, ինչպես նաև ռուսական անձնագրեր ունեցողներ։ Անցակետում նրանց փաստաթղթերն ու իրերը ստուգվել են։
Արցախի պաշտոնական կառույցներն այս մասին դեռ չեն հաղորդում: