Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը ամեն շաբաթ փոխում է որոշումը. Ռուբեն Վարդանյան


Արայիկ Հարությունյանը ամեն շաբաթ փոխում է որոշումը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին Դուք արդեն ասել եք, որ այդպիսի պահանջ ինքներդ չեք ներկայացրել, բայց տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն, որ հեռանա նախագահը:

Վարդանյան. - Ես տեսնում եմ մի բան՝ նախագահը պետք է վերջացնի սենց մարդկանց թիրախավորել ու իր կարծիքը փոխել ամեն շաբաթ: Անհնարին է այս իրավիճակում պայքարել, համախմբվել, երբ որ քո ընտրած նախագահը, որ ի պաշտոնե քո հրամանատարն է, ամեն շաբաթ իր մեջ փոխում է իր կարծիքը, ամեն շաբաթ գնում է հանձնվելուց մինչև պայքարելու, մարդիկ չեն կարում հասկանալ ու չեն կարող իրեն հետևել: Իմ կոչն արժեքների մասին է, իմ կոչը հետևողականության մասին է, իմ կոչը նրա մասին է, որ նախագահը պետք է հասկանա՝ իր խոսքը մեծ դեր է խաղում, իր խոսքը չպահելը կամ իր խոսքին չհետևելը մեծ դժբախտություն է մեր բոլորի համար, որովհետև տենց է ստացվել, որ իր վրա էդ պարտականությունը կա որպես նախագահի, որ ինքն ի վերջո վերջին որոշում կայացնողն է ժողովրդի հետ միասին, ժողովրդի անունից: Եվ եթե ինքը դա չի հասկանում ու չի կարողանում իր մեջ էդ ուժը գտնի, որ հետևողական լինի, ոչ թե երկուշաբթի օրը մի բան ասի, չորեքշաբթի օրը մի բան ասի, հինգշաբթի օրն ուրիշ բան ասի, դա անհնարին է: Էս իրավիճակում դա մեծ վնաս է բերում մեր պայքարին:

«Ազատություն». - Բայց ինչո՞ւ էր նա խոստանում, որ հեռանալու է, այդպիսի պահանջ էիք դրե՞լ իր առջև:

Վարդանյան. - Ես ասել եմ՝ ոչ մեկը ոչ մի պահանջ չի դրել, ինքը թող պատասխանի՝ ինքը ինչ է արել, ինքը թող գա ասի՝ 8 հոգի մարդ էլ նստած է եղել: Ինքը ու մի հոգի՝ իր կուսակցության ղեկավարն ասել են, որ դա ճիշտ որոշում է, եթե ինքը հետո որոշումը փոխել է, իր իրավունքն է, ոչ ոք իրեն չի ճնշել: Իր որոշումները եղել ենք տենց, ոնց ինքն արել է՝ հավաքել է մեզ, հետո էլ հրաժարվել է, ինքը տենց պահելաձևով քանդում է մեր պետական ինստիտուտները, և իմ կարծիքն ասել եմ իր երեսին և ասել եմ բարձրաձայն ու նորից կարամ ասեմ:

«Ազատություն». - Ի դեպ, հենց այս մեղադրանանքերը այսօր Արցախի «Ազատ հայրենիք» խմբակցությունը Ձեզ է ուղղել, որ այդ օրվա Ձեր ուղերձը պետականության դեմ էր այն իմաստով, որ նախագահն ընտրված է, և այլ ժողովուրդը պիտի որոշի նրա հետագա պաշտոնավարման հարցը:

Վարդանյան. - Ես միշտ դրա հետ համաձայն եմ եղել և կյանքում չեմ պահանջել, որ իրավունք ունեմ էդ անելու, բայց ես ասել եմ մի բան՝ նախագահի խոսքը մեծ դեր է խաղում, խմբակցության ղեկավարը թող հիշի՝ ինքը ինչ է ասել այդ հանդիպման ժամանակ:

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, Ձեզ ասվե՞լ է, որ կա ռուսական տարբերակը, որը Տիգրան Պետրոսյանը հրապարակեց, ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

Վարդանյան. - Ի՞նչ է եք ուզում ինձանից լսեք: Ես շատ փաստաթղթեր եմ տեսել և շատ տարբեր փաստաթղթեր են պատրաստված եղել, ինչքան մեզ թույլ պահենք, այնքան մեզ կփորձեն ենթարկել էդ որոշումների կատարմանը, դրա համար մենք ամեն անգամ, որ մեր մեջ չենք կարողանում տանել ուժը պայքարելու, մեր դիրքորոշումը հստակ ներկայացնել, մենք ստանալու ենք տարբեր փաստաթղթեր՝ տարբեր կողմերից: Նույնը՝ ոնց որ Շառլ Միշելն ասաց, որ վատ բան չի, որ Աղդամից ուտելիք ստանաք: Տարբեր բաներ են եղել տարբեր երկրներից, նույն բանը բոլորն են արել մեր նկատմամբ, որովհետև մեզ չեն հարգում: Երբ որ դու չես հարգում պետություն, դու չես հարգում ժողովուրդ, որն այս իրավիճակում գտնվելով պահանջում է ոչ թե միայն ուտելիք ու դեղ, այլ հարգանք մեր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք մեր հողերում ապրենք մեր իրավունքներով, մենք ստանալու ենք տարբեր փաստաթղթեր, որոնք մեկը մեկից վատն են լինելու:

«Ազատություն»․ - Պարոն Վարդանյան, Դուք ընդունելի համարո՞ւմ եք Աղդամի ճանապարհը որպես փոխզիջում օգտագործելը։ Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ամբիոնից բավական բաց ասաց, որ եղել է առաջարկ համաժամանակյա բացել այդ ճանապարհները։

Վարդանյան․ - Մենք ստանում ենք տարբեր առաջարկներ, ամեն անգամ գնում ենք զիջումների՝ առանց ռազմավարության։ Մենք չունենք մտածելակերպ, որն ասի՝ ինչ է լինելու ա-ն, բ-ն, գ-ն։ Եթե ա-ից հետո լինելու է բ-ն, որ պետք է անձնագրեր ստանանք, կամ բ-ն լինելու է, որ պետք է զենքերը հանձնենք, կամ, բ-ն լինելու է լրիվ ուրիշ բան, անիմաստ է խոսելը։ Մենք հասկանում ենք, ոնց ենք մենք դա օգտագործելու։

Բանակցությունները շատ բարդ պրոցես է, պահանջում է մեծ փորձ, գիտելիք և ունակություն, ցավոք սրտի, դուք ամեն անգամ՝ և՛ լրագրողները, և՛ քաղաքական գործիչները, հանում եք մի հատ փոքր էլեմենտ և ասում եք՝ բա ո՞նց եք սա անելու։ Անվերջ կարանք խոսենք՝ անցակետն ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չի, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը վա՞տ է, թե՞ լավ է։ Մենք չենք հասկանում մի բան՝ փաթեթային տարբեր ուղղություններով գնում է պայքար, և, եթե դու մի բան զիջում ես ու ոչ մի բան չես ստանում, ոնց որ Հայաստանի իշխանությունը՝ ինքը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ի՞նչ է դրանից ինքը շահել, ի՞նչն է շահել, որ միանգամից դա համաձայնվել ու ասել է, դրանից ի՞նչ գաղափարական կամ մասնագիտական ինքը առավելություն է ստացել, որ ինքը կարողանա օգտագործի իր օգտին, ուղղակի թուլությունն է ցույց տվել իրա, նույն բանը ստեղ։ Մենք պետք է հասկանանք մի բան՝ բանակցությունները, բոլոր զիջումները պետք է լինեն խելացի, պետք է լինեն մտածված, պետք է լինեն ռազմավարական, պետք է լինեն քայլ առ քայլ հասկանալի, որ եթե սա է, էսպես ենք անում։ Եթե մենք էդքան խելք չունենք, մենք ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Ամեն անգամ մի քիչ ստեղ զիջեցինք, մի քիչ էնտեղ զիջեցինք ու տենց զիջելով գնում ենք ու կամաց-կամաց լղոզվելով դառնում ենք ենթակա, որ մեզ ոչ ոք չի հարգում՝ ո՛չ ռուսն է հարգում, ո՛չ ադրբեջանցին է հարգում, վախենում, ո՛չ աշխարհն է զգում, որ պետք է ուրիշ ձև մեզ մոտենա։ Մարդուն հագում են, երբ որ ինքը ունի ողնաշար։

XS
SM
MD
LG