Մոսկվայի մերձակայքում կրկին երկու հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել։ Կրասնոգորսկ քաղաքում բեկորները վնասել են տներ և մեքենաներ, լուրջ ավերածություններ և տուժածներ չկան։
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Բրյանսկի շրջանում էլեկտրոնային սարքերի միջոցով չեզոքացվել է ևս երկու անօդաչու թռչող սարք։
Ռուսական բանակը գիշերը հրթիռով հարվածել է Կրիվոյ Ռոգին, անօդաչու թռչող սարքերով՝ Զապորոժիեին։
Գիշեր ռուսների կողմից Կրիվոյ Ռոգի ուղղությամբ արձակված հրթիռը վնասել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքներ, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնել է Կրիվոյ Ռոգի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։