Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները անվտանգության նկատառումներից ելնելով այս գիշեր ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը, հայտնել է Ռոսավիացիան։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը լույսը դեռ չբացված, ժամը 4:22 Տելեգրամի իր ալիքում գրել է, որ հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, որի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի շենքի վրա։ Այդ շենքի մի կողմում Ռուսաստանի կառավարությունն է, մյուս կողմում՝ «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնը, որն արդեն երկու անգամ ենթարկվել է անօդաչուների հարձակումների։