Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակ են բացել Ախպրաձորի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 15:25-16:10-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե ժամը16:45 տվյալ ուղղությունում հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներն են գնդակոծել ադրբեջանական դիրքերը, «պատասխան միջոցներ են ձեռնարկվել»:

Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մեկ այլ հաղորդագրություն, թե ՊԲ ստորաբաժանումները այսօր ժամը 16-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում:

Հերթական ապատեղեկատվություն որակելով Բաքվի հաղորդումը՝ Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը շարունակում է. - «Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»։

XS
SM
MD
LG