Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:

Բաքուն մասնավորապես պնդել էր, թե հայկական զինուժը կրակ է բացել Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG