Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդել, թե այդ ճանապարհը բաց է։
«Պարո՛ն նախարար, ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։