ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։
«Անցյալ շաբաթ հեռախոսազրույցների ընթացքում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին»,- X (Թվիթերում) գրել է Օսմանին՝ հավելելով, - «կրկնում եմ իմ կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցում։ Զուգահեռաբար պետք է բացվեն այլ երթուղիներ»։