Մատչելիության հղումներ

Չեխիան մերժել է Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու թուրքական կողմի խնդրանքը


Պրահայի իշխանությունները մերժել են ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի արձանը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրելու հարցով թուրքական կողմի խնդրանքը, հայտնում է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։

Լրատվամիջոցը նշում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը տեղադրելու մտադրությունից։

Անցած օրերին էլ ամերիկահայերի ջանքերով Disney Plus-ը հրաժարվել է հեռարձակել հոկտեմբերին նախատեսված Աթաթուրքի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը պնդել էր՝ ֆիլմը փառաբանում է թուրք բռնապետին և ցեղասպանության հեղինակին։ Պաշտոնական Անկարան, իր հերթին, կոշտ քննադատության է ենթարկել ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու մասին Disney Plus-ի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG