Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և  մեկ դաշինք


Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։

Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվելու է մինչև օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ԿԸՀ-ն կհրապարակի ընտրական ցուցակները։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։

XS
SM
MD
LG