Մատչելիության հղումներ

Ջերմաստիճանը էապես չի փոխվի, օգոստոսի 12-17-ը կանխատեսվում է մինչև +42 աստիճան տաքություն


Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը էապես չի փոխվի, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ օգոստոսի 12-17-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 12-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն» օրեր առաջ հաղորդեց, որ օգոստոսի 10-ից ջերմաստիճանը Հայաստանում մոտ 4-6 աստիճանով կբարձրանա՝ հասնելով մինչև +42-ի։ Կենտրոնը նշել էր, որ արաբական թերակղզու շրջաններից հզոր ջերմային ալիք է ներթափանցում Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG