Մատչելիության հղումներ

Բայդենի որդուն կարող են քրեական մեղադրանքներ առաջադրվել


Հանթեր Բայդեն
Հանթեր Բայդեն

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հայտարարել է Դեյվիդ Վայսին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի, գործով հատուկ դատախազի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է AP գործակալությունը՝ նշելով, որ, ըստ ԱՄՆ Գլխավոր դատախազի, այս նշանակումը 2020 թվականից ընթացող հետաքննությանը նոր լիցք կհաղորդի։

Բայդենի 54-ամյա որդին կասկածվում է օտարերկրյա, հիմնականում չինացի, բիզնեսմենների հետ գործարքներ կնքելու ընթացքում հարկային և փողերի լվացումը կանխելուն ուղղված օրենսդրությունը խախտելու մեջ։ Բացի այդ, ըստ ամերիկյան աղբյուրների, Ջոզեֆ Բայդենի որդուն կասկածում են կեղծ ցուցմունքներ տալու համար։ Այս մի դրվագը վերաբերում է զենքի վաճառքի գործարքներից մեկին, որի մասնակիցների մեկը եղել է Հանթեր Բայդենը։

XS
SM
MD
LG