Ռուս խաղաղապահները Արցախի Ասկերանի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում:
«Զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։