Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտաքին պահուստները մեկ շաբաթում նվազել են 7․4 միլիարդով


Ռուսաստանի Դաշնության արտաքին պահուստները մեկ շաբաթում՝ հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 7 միլիարդով՝ կազմելով 586 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ չհստակեցնելով, սակայն, արտաքին պահուստների նման կտրուկ նվազման պատճառները։

Այս շաբաթ ավելի վաղ, Ռուսաստանի ազգային տարադրամի՝ ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում էր արձանագրել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG