Մատչելիության հղումներ

Մոսկվա կատարած այցի ընթացքում հոսպիտալացվել է Աբխազիայի նախագահը


Մոսկվա կատարած այցի ընթացքում հոսպիտալացվել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, հաղորդում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մասնակիորեն ճանաչված հանրապետության ղեկավարը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աբխզական աղբյուրների փոխանցմամբ, Բժանիան միզապարկի հետ կապված խնդիրներ ունի։

Աբխազիայի ղեկավարը նախկինում ևս առողջական խնդիրներ է ունեցել։ 2019 թվականին նա չէր կարողացել մասնակցել նախագահական ընտրություններին՝ առողջական խնդիրների պատճառով։

Բժանիայի աջակիցները պնդում էին, որ քաղաքական գործչին թունավորել են։ 2020 թվականին Բժանիայի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել էր՝ Սոչի կատարած այցից հետո։ Այն ժամանակ Բժանիան մի քանի օր շարունակ գտնվել է կոմայի մեջ։

XS
SM
MD
LG