Այսօր առավոտյան սննդային թունավորման ախտանիշերով Սոչիի հիվանդանոցներից մեկը տեղափոխված ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահի թեկնածու Ասլան Բժանիան այս պահին արհեստական կոմայի մեջ է, տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները որոշել են Բժանիային արհեստական կոմայի մեջ պահել` նրան Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Իրազեկ աղբյուրները «Ինտերֆաքս Յուգ» գործակալությանը հաղորդել են, որ Բժանիայի առողջական վիճակը շատ ծանր է: Նախորդ տարի կայացած նախագահական ընտրություններից առաջԲժանիան և նրա թիկնապահները ևս հայտնվել էին Սոչիի հիվանդանոցում:
Աբխազական ընդդիմությունը հայտարարում էր թունավորման փորձի մասին: Արտահերթ նախագահական ընտրությունները ինքնահռչակ հանրապետությունում կայանալու են մարտի 22-ին: