2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 545 հազար զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 74 տոկոս։
Ընդհանուր առմամբ, հունվար-հունիս ժամանակահատվածում ավելի քան 11,5 միլիոն ռուսաստանցի է արտասահման այցելել։ Ամենաշատը՝ 2,3 միլիոնն այցելել է Թուրքիա։ Ռուսաստանցիների նախընտրած երկրորդ վայրը Աբխազիան է, այստեղ այցելել է 2,1 միլիոն մարդ։ Հայաստանը 7-րդ տեղում է։
Պատժամիջոցների ու սահմանափակումների պատճառով ռուսաստանցիները չեն կարող հեշտությամբ մեկնել արևմտյան երկրներ։
«Ինտերֆաքսի» ներկայացրած առաջին տասնամյակում եվրոպական երկրներից միայն Ֆինլանդիան է, որտեղ վեց ամսվա ընթացքում այցելել է 306 հազար ռուսաստանցի։