Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվել է՝ «ազատության մեջ գործի քննությանը խոչընդոտելու հիմքով»


Բանակին զենք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվել է։

Ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

Գալստյանը 40 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել այս տարվա հուլիսի վերջին, սակայն երկրից բացակայել չէր կարող։ Նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։

XS
SM
MD
LG