Մատչելիության հղումներ

Պակիստանում երեկվա ահաբեկչության զոհերի թիվը հասել է 54-ի


Ահաբեկչական պայթյունի հետևանքները, Խար ավան, Բաջաուրի շրջան, Պակիստան, 30 հուլիսի, 2023թ.
Ահաբեկչական պայթյունի հետևանքները, Խար ավան, Բաջաուրի շրջան, Պակիստան, 30 հուլիսի, 2023թ.

Պակիստանում երեկվա ահաբեկչության հետևանքով սպանվել է առնվազն 54 մարդ:

Մահապարտ-ահաբեկիչը ռումբը պայթեցրել է երկրի հուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունտխվա նահանգի Բաջաուրի շրջանի Խար ավանում: Դա տեղի է ունեցել իշխանական կոալիցիայի մաս կազմող «Մահմեդական աստվածաբանների ժողով» կուսակցության հավաքի ընթացքում:

Սրահում, որտեղ գումարվել է հավաքը, ներկա է եղել մոտ 400 մարդ: Տեղում զոհվել են չորս տասնյակ կուսակցականներ, նրանց թվում գլխավոր քարտուղար Խար Զիաուլան:

Բաջաուրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վիրավորներից շատերը ծանրագույն վիճակում են:

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կարգադրել է հետաքննություն սկսել և բացահայտել հանցագործներին:

Մի շարք երկրներ, դրանց թվում Աֆղանստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ռուսաստանը խստորեն դատապարտել են այդ ահաբեկչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG