Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի, Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։
Արդեն շուրջ 7 ամիս է Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու մասին 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումները Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել։
Վարչապետը խոսել է նաև հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին, Ֆեյսբուքում գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։