Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, Ալիևը պատմել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման» գործընթացների մասին, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։
Ֆիդանը Բաքու է ժամանել «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին մասնակցելու նպատակով։