Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեցին, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Նրանք երեկ էին ձերբակալվել։
Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։
Այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է նաև գործարար Արման Պետրոսյանը, որը ևս այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։