Մատչելիության հղումներ

Պուտինը Ուկրաինայի խնդիրն այսօր քննարկելու է Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդների հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովին, Սանկտ Պետերբուրգ, 27-ը հուլիսի, 2023թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովին, Սանկտ Պետերբուրգ, 27-ը հուլիսի, 2023թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի կարգավորման համար, բայց ուկրաինացիները պահպանում են իրենց անընդունելի դիրքորոշումը։ «Նրանք նախկինի պես մերժում են երկխոսության որևէ հնարավորություն», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկո հանդիպելու է Ռուսաստան ժամանած աֆրիկյան երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու ուկրաինական խնդիրը։

Աֆրիկայի մի շարք երկրներ հանդես էին եկել ռուս-ուկրաինական կարգավորման սեփական նախաձեռնությամբ։ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում Պուտինն ասել է, թե հարգանքով են վերաբերվում այդ նախաձեռնությանը և ուշադիր ուսումնասիրում են այն։

XS
SM
MD
LG