Մատչելիության հղումներ

Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին


Ինչպես խոստացվել էր այս շաբաթվա սկզբին, երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ներառյալ Stryker զրահափոխադրիչները և Bradley մարտական մեքենաները:

Փաթեթը ներառում է նաև պահեստամասեր՝ HIMARS հրթիռային համակարգերի, այլ զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Փաթեթը մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված օգնության:

Ամենամեծը 3 միլիարդ դոլարից ավելի փաթեթն էր, որի մասին հայտարարվել էր հունվարի սկզբին։

XS
SM
MD
LG