Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները


Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ քննարկելով ու քննադատելով մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը։

Հոսեյն Ամիր Աբդոլահիանն առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ անցկացնել։ Հաքան Ֆիդանը ողջունել է այս առաջարկը։

Իրանի ԱԳ նախարարը երկու երկրների հարաբերությունները որակել է բարեկամական և ռազմավարական։ Նա հայտարարել է Թեհրանում երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG