Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին կկայանա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ. Զելենսկի


Առաջիկա օրերին կկայանա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ նվիրված հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո ստեղծված իրավիճակին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայացած դաշինքի գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը, որին մասնակցել է Զելենսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Խորհրդի ստեղծումը հնարավորություն է տվել Կիևին մոտեցնել դաշինքին։

«Ես դիմել եմ Յենսին [Ստոլտենբերգին]՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար: Մենք կարող ենք հաղթահարել Սև ծովի անվտանգության ճգնաժամը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Շաբաթ օրը նախագահ Զելենսկին ասել էր, որ զանգահարել է Ստոլտենբերգին և նրա հետ քննարկել իրավիճակը Սև ծովում, ինչպես նաև Կիևի՝ դաշինքին ինտեգրվելու հարցը։ Մասնավորապես, հաղորդվել է, որ կողմերը «սահմանել են առաջնահերթությունները և ապագա քայլերը, որոնք անհրաժեշտ են սևծովյան հացահատիկային միջանցքի ապաշրջափակման և կայուն գործունեության համար»։

XS
SM
MD
LG