Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը, ով քննադատել էր Զելենսկուն


Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի այժմ նախկին դեսպան Վադիմ Պրիստայկո, արխիվ
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի այժմ նախկին դեսպան Վադիմ Պրիստայկո, արխիվ

Ուկրաինայի նախագահն աշխատանքից ազատել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյին, ով ավելի վաղ քննադատել էր Վլադիմիր Զելենսկուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի մասին իր խոսքերի համար:

Կիևը դիվանագետի պաշտոնանկության պատճառները հրապարակավ չի պարզաբանել:

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովում Բեն Ուոլեսն Ուկրաինային կոչ էր արել շնորհակալություն հայտնել գործընկերներին ռազմական աջակցության համար, այլ ոչ թե շարունակաբար պահանջներ ներկայացնել։ Բրիտանացի պաշտոնյան պատմել էր, որ երբ անցյալ տարի Ուկրաինա էր ժամանել, իրեն անմիջապես անհրաժեշտ զենքի ցուցակ էին ներկայացրել։ «Գիտեք, մենք Amazon-ը չենք», - ընդգծել էր բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարը և հավելել, որ 11 ժամ ճանապարհ է անցել Կիև հասնելու համար ոչ որպեսզի ցուցակ ստանա:

Զելենսկին ի պատասխան հայտարարել էր, որ «միշտ երախտապարտ են» Լոնդոնին: «Ես պարզապես չգիտեմ, թե ինչ ի նկատի ունի, է՞լ ինչպես մենք պետք է շնորհակալություն հայտնենք։ Թող գրի ինձ… Կարող եմ առավոտյան արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին անձամբ», - ասել էր Ուկրաինայի նախագահը։

Դեսպան Պրիստայկոն, իր հերթին մեկնաբանելով նախագահի խոսքերը, պնդել է՝ «չեմ կարծում, որ այս սարկազմն առողջ սարկազմ է»:

XS
SM
MD
LG