Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, թե ցանկանում է աշնանը թողնել պաշտոնը և ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից:
Ուոլեսը նշել է, որ շարունակում է սատարել Բրիտանիայի ներկայիս վարչապետ Ռիշի Սունակին:
Պաշտպանության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներն են ֆինանսների փոխնախարար Ջոն Գլենը, ներքին գործերի նախարարի անվտանգության գծով տեղակալ Թոմ Թուգենհաթը և արտաքին գործերի նախարարի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տեղակալ Անն-Մարի Թրեվելիանը։