Մատչելիության հղումներ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևի վարչակազմին հերթական նյութական աջակցության համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ նյութական օգնություն ցուցաբերելու համար։

«Բարեկամ Ադրբեջանի աջակցությունը կարևոր է ագրեսորի մշտական հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար»,- Թվիթերում գրել է Զելենսկին։

Հուլիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի կառավարությունը 7 միլիոն 600 հազար ամերիկյան դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինայի համար էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու և դրանք այդ երկիր առաքելու համար։

XS
SM
MD
LG