Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում գրում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Եռակողմ հանդիպմանը նախորդել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առանձին հանդիպումները Եվրամիության խորհրդի նախագահի հետ: Փաշինյանը երկկողմ հանդիպման ժամանակ Միշելին է փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը:
Բրյուսելյան բանակցությունների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես պնդելով, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները, ինչպես նաև խստորեն կոչ անելով Ադրբեջանին շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու ուղղությամբ: