Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժովը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարկ Լիբբիի թեկնածությանը


Մարկ Լիբբի
Մարկ Լիբբի

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Բայդենի կողմից առաջադրված Մարկ Լիբբիի թեկնածությանը։

Հանձնաժողովի այս որոշումը ճանապարհ է հարթում Սենատի կողմից Լիբբիի թեկնածության հաստատմանը։

Արդեն մեկ տարի է՝ այդ պաշտոնը թափուր է, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովը միայն անցած ամիս է լսումներ անցկացրել Լիբբիի թեկնածության շուրջ։

Ամերիկացի սենատորների կողմից՝ նրան ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն համոզմունք էր հայտնել, թե կայուն և արժանապատիվ խաղաղության համար կենսական նշանակություն ունի ինչպես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, այնպես էլ տարածաշրջանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցի լուծումը։

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Սա կլինի նրան դեսպանի պաշտոնում առաջին նշանակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG