Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի հանդիպումը, որի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերության բարձր մակարդակը «կարևոր դեր է խաղում ոչ միայն երկու պետությունների զարգացման, այլև ողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: