Մատչելիության հղումներ

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների չորրորդ հանդիպումը


Հուլիսի 12-ին կայացել է պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

ԱԳՆ-ից «Ազատությանը» հայտնեցինք, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։

Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Գրիգորյանը և Մուստաֆաևը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG