Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացուն Լեհաստանում ներկայացրել են թրաֆիքինգի մեղադրանք


Լեհաստանի և Լիտվայի սահմանը, Սուվալկիի մարզ, արխիվ
Լեհաստանի և Լիտվայի սահմանը, Սուվալկիի մարզ, արխիվ

Լեհ սահմանապահները Լիտվայի տարածքին սահմանակցող Սուվալկիի մարզի Վիժայնի գյուղի մոտակայքում կանգնեցրել են լեհական պետհամարանիշով փոքր ավտոբուսը, որը վարել է Վրաստանի քաղաքացի։

Միկրոավտոբուսում սահմանապահները հայտնաբերել են Իրաքից ժամանած 15 ապօրինի ներգաղթյալների: Նրանց մոտ եղել են միայն Լիտվայի միգրանտների կենտրոնից տրված վկայականներ:

Լեհական կողմն ապօրինի ներգաղթյալների մասին միջազգային համաձայնագրով իրաքցիներին հանձնել է լիտվական կողմին։

Միկրոավտոբուսը վարած Վրաստանի 27-ամյա քաղաքացու նկատմամբ Սուվալկիի շրջանային դատարանը քրեական գործ է հարուցել թրաֆիքինգի հոդվածով և խափանման միջոց է ընտրել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG