Այսօր Ռուսաստանը միայնակ է պայքարում չարի համաշխարհային ուժերի դեմ և պաշտպանում է աշխարհը Նեռի գալուստից: Այդ մասին հուլիսի 10-ին Վալաամի արշիպելագում սուրբ առաքյալ Անդրեաս Առաջինի պատվին կառուցված եկեղեցու օծումից հետո իր քարոզում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Այսօր շատերը, այդ թվում՝ Արևմուտքում, համակ ուշադրությամբ և հույսով են նայում վերջին հենակետին՝ Ռուսաստանին: Ռուսաստանն է կռիվ մղում չարի բացարձակ տիրապետության դեմ և մարդկությանը պաշտպանում Նեռի գալուստից։ Մենք պարտավոր ենք գիտակցել, որ հիմա մեր եկեղեցին հսկայական հոգևոր պատասխանատվություն է կրում ժողովրդի, երկրի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Ռուսաց հոգևոր հովիվը:
Ռուսաց հոգևոր առաջնորդը սատարել է Ուկրաինայի վրա ռազմական հարձակում գործելու Կրեմլի որոշմանը: Նա համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ աջակիցը:
Շատ երկրներ և միջազգային քաղաքական կառույցներ պատժամիջոցներ են սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ: