Մատչելիության հղումներ

Զապորոժիեի Օրեխով քաղաքի վրա օդային հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել


Ուկրաինա - Օդային հարձակման հետևանքները Օրեխովում, 10-ը հուլիսի, 2023թ.
Ուկրաինա - Օդային հարձակման հետևանքները Օրեխովում, 10-ը հուլիսի, 2023թ.

Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն իր Տելեգրամ ալիքում գրել է, որ Օրեխով քաղաքի վրա օդային հարձակման հետևանքով չորս մարդ է մահացել՝ երեք կին և մեկ տղամարդ, ևս 13 մարդ վիրավորվել է:

Մալաշկոն գրում է, որ նրանք հերթ էին կանգնած «Անհաղթ կետում»՝ վայր, որտեղ կարելի է ջուր ստանալ և միանալ ինտերնետին։ Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում նման կետեր են գործում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդումներում ոչինչ չի ասվում Զապորոժիեի շրջանին հասցված հարվածի մասին։

XS
SM
MD
LG