Մատչելիության հղումներ

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հաղորդմամբ՝ «Վագների» զորքերը ոչ թե հեռանում են, այլ ռոտացիա է


«Վագների» հայրյուրավոր զորքի հեռանալը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից ուժերի ռոտացիայի մի մասն է, այլ ոչ թե դուրսբերման, հայտարարել է հանրապետության նախագահականի խոսնակը:

Ռուսաստանում «Վագների» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գլխավորած կարճատև ապստամբությունը հարցեր է առաջացրել նրա խմբի ռազմական և առևտրային գործողությունների լայնածավալ ցանցի հեռանկարների վերաբերյալ ԱՊՀ և Աֆրիկայի այլ մասերում, Մերձավոր Արևելքում և այլուր, փոխանցում է Reuters-ը։

«Ոմանք գնացել են, իսկ մյուսները կգան»,- ասել է նախագահի խոսնակը։

«Վագների» մի քանի հարյուր վարձկան վերջերս լքել է երկիրը, Reuters-ին հայտնել է ռազմական աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով և առանց այլ մանրամասների:

Հայտնի չէ, թե քանիսն են մնացել։ Ենթադրվում էր, որ այնտեղ ընդհանուր գործում էին մոտ 1900 ռուս վարձկաններ, այդ թվում՝ «Վագներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG