Մատչելիության հղումներ

Մեզ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք էթնիկ զտումները կանխելու համար. Միրզոյան


Երևանը բարեխիղճ բանակցություններ է վարում, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք էթնիկ զտումները կանխելու համար», - հայտարարել է նա։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիր կա, և որ սա նաև բոլորի խնդիրն է. - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի։ Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի»։

Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG