Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Արարատ Միրզոյանը Թվիթերում գրել է, որ զրուցել են Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների մասին։
Խորվաթիայում ընթացող համաժողովին նախատեսվում է նախարար Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ գործընկերների հետ:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ զրույցում էլ անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը։