Հուլիսի 18-ին Սեուլում տեղի կունենա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև «Միջուկային խորհրդակցակաան խմբի» (NCG) առաջին հանդիպումը, այսօր հայտնել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը։
Հանդիպմանը քննարկվելու են տեղեկատվության փոխանակմանը, խորհրդակցությունների մեխանիզմներին և համատեղ պլանավորմանը ու իրականացմանը վերաբերող հարցեր, որոնք նախատեսված են Հյուսիսային Կորայի դեմ միջուկային զսպումն ուժեղացնելու համար։
NCG ձևավորելու մասին հայտարարվել էր անցած ապրիլին՝ Վաշինգտոնում կայացած երկկողմ գագաթնաժողովում՝ սեփական ատոմային զենք ունենալու Հարավային Կորեայի կոչերի ֆոնին, որին Վաշինգտոնը դեմ է։
Պեկինը մտահոգություն է հայտնել NCG-ի առաջին հանդիպման կապակցությամբ։