Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հաստատեց, որ կասետային զինամթերք է փոխանցում Կիևին


ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Կոլին Քոլը, արխիվ, Վաշինգտոն:
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Կոլին Քոլը, արխիվ, Վաշինգտոն:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կոլին Քոլը հաստատեց, որ ռազմական օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա նաև կասետային զինամթերք:

«800 միլիոն դոլարի փաթեթը ներառում է 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, դրանց թվում կա նան կասետային զինամթերք: Միացյալ Նահանգներն ոնի հարյուր հազարավոր նմանօրինակ զինամթերք, բայց մենք չենք հրապարակի Ուկրաինային տրամադրվող արկերի թիվը, որ տեղեկատվություն չտանք Ռուսաստանին»,- ասել է Քոլը:

Նրա խոսքով` այդ զինամթերքն Ուկրաինան կստանա հիմա իրականացվող հակագրոհի ընթացքում:

Փորձագետների կարծիքով` կասետային զինամթերքը կարող է որոշակի առավելություն տալ ուկրաինացիներին ռուսների ամուր պաշտպանական դիրքերը ճեղքելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG