Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, ասված է Հունաստանի ազգային տոնի առթիվ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձում:
Փաշինյանը վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ «ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը»:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Մարտի 25-ին Հունաստանը տոնում է Անկախության օ