Մատչելիության հղումներ

Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը


Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։

Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

XS
SM
MD
LG